Միջազգային
Եվրոպայում կրկին ուժգնացող շոգ է
Ֆրանսիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը գերազանցում է +40°C, իսկ մասնագետները կանխատեսում են, որ շոգի պիկը կլինի երկուշաբթի և երեքշաբթի։

Այսօր և վաղը տեղի կունենան բարձր մակարդակի խորհրդակցություններ Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև. Բաղայի
Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը վաղը կայցելի Թեհրան։ Նա նև հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի միջև։

Հունաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերը
Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերը

Ավստրալիան կճանաչի Պաղեստինի պետությունը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում կճանաչի Պաղեստինի պետությունը՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի նմանատիպ քայլերից հետո, հայտարարել է վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։
Միջանցքի հարցը լիովին մի կողմ է դրվել, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է. Իրանի ԱԳ նախարար
Նրա խոսքով՝ այս նախագծի իրականացումը մի ընկերության պատասխանատվությունն է, որն, ինչպես ասվել է, կլինի ամերիկա-հայկական ընկերություն, որը գրանցված է Հայաստանում և գործում է այս երկրի օրենքներով։