Միջազգային
Մերցը չընտրվեց Գերմանիայի կանցլեր
Գերմանիայի Բունդեսթագում կայացած առաջին փուլում Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) և Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) պահպանողական դաշինքի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը չի ընտրվել կանցլեր։
Լիտվան կականապատի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանը
Լիտվան առաջիկա 10 տարիներին կուղղի 1,1 միլիարդ եվրո՝ իր արևելյան սահմանների պաշտպանության ուժեղացմանը։ Դրանցից մոտ 800 միլիոն եվրոն նախատեսվում է հատկացնել հակատանկային ականների գնման և տեղադրման համար։
Ծայրահեղականների ներխուժումից հետո ՀՀ քաղաքացուն սպանված են գտել
«Ռուսական համայնք» նեոնացիստական շարժման ներկայացուցիչնեը ներխուժել են Լենովոյի շրջանի բնակարաններից մեկը։ Ռուսական որոշ զլմ-ներ և տելեգրամյան ալիքներ հաղորդում են, որ բնակարան ներխուժումից հետո հրդեհ է բռնկվել, որի արդյունքում Հայաստանի քաղաքացի է զոհվել։
Փեզեշքիանը կարող է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև
Իրանն աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։ Այս մասին Բաքվում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ավելի քան 100 ուկրաինական անօդաչուի խոցման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 5-ի գիշերը՝ ժամը 21:00-ից մինչև 04:00-ն, հակաօդային պաշտպանության միջոցներով «ոչնչացվել և խոցվել է» 105 ուկրաինական անօդաչու թռչող սարք։