Միջազգային
Պուտինը 12 ժամ ունի. Գերմանիան վերջնագիր է ներկայացրել
Ինչպես նշել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը, Ռուսաստանը մինչև օրվա վերջ պետք է արձագանքի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկին։ Հակառակ դեպքում Ռուսաստանը կբախվի պատժամիջոցների։
«Պուտինը հստակ ուրվագծել է Մոսկվայի դիրքորոշումը». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ուկրաինական ճգնաժամի իրական դիվանագիտական լուծում գտնելու մոտեցումը արժանացել է բազմաթիվ երկրների ղեկավարների ըմբռնմանը․ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առաջիկա օրերին կողմերը կհանդիպեն». Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հնարավոր է համարել, որ առաջիկա օրերին Ուկրաինայի հարցով հակամարտության կողմերը կհավաքվեն։
Լեհաստանը փակում է Կրակովում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը
Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին հայտնել է, որ որոշումը կապված է ապացույցների առկայության հիման վրա, որ ռուսական հատուկ ծառայություններն անցյալ տարի դիվերսիա են կազմակերպել Վարշավայի առևտրի կենտրոնում:
PKK-ի ինքնալուծարման և զենքի հանձնման որոշումը կարևոր փուլ է. ԱԶԿ խոսնակ
Աբդուլլահ Օջալանի դիմումից հետո PKK-ի ինքնալուծարման որոշումը կարևոր փուլ է «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» ֆորմուլային հասնելու ճանապարհին․ հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։