Միջազգային
Մադրիդում շուրջ 170 հազար մարդ բողոքի ցույցի է դուրս եկել
Մադրիդում շուրջ 170 հազար մարդ բողոքի ցույցի է դուրս եկել Կատալոնիայի անկախության կողմնակիցների համաներման մասին օրենքի և երկրի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսի դեմ:
Թուրքիան դիտարկել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը. Ֆիդան
«Եթե ԱՄՆ-ի կողմից հրեական պետության աջակցությունը շարունակվի սպանություններով եւ ռմբակոծություններով, դա գլոբալ ճգնաժամ կստեղծի», ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը:
«Ովքեր ասում են՝ ի՞նչ գործ ունեք Ղարաբաղի, Սիրիայի, Իրաքի հետ, խոչընդոտում են Թուրքիային»․ Էրդողան
Թուրքիան Գազայի հատվածում ցեղասպանության հարցով դիմելու է անհրաժեշտ մարմիններին և այս հարցը կիսատ չի թողնի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային ուսանողական միության 62-րդ ընդհանուր ժողովում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ վարչապետի ելույթն անվանել է հակասական
Հաջիզադեն նշել է, որ չնայած Ադրբեջանի կողմից 5 հիմնարար սկզբունքների՝ սահմանագծման, հաղորդակցությունների բացման և խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ առաջ քաշված նախաձեռնություններին, հայկական կողմը «խոչընդոտել է այս գործընթացը»։
Իսրայելի միջուկային զենքի նկատմամբ պետք է վերահսկողություն իրականացվի, քանի դեռ շատ ուշ չէ. Էրդողան
Էրդողանը կոչ է արել դիմել ՄԱԳԱՏԷ-ին և ստուգում անցկացնել միջուկային անվտանգության հարցով: