Միջազգային
ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզության ղեկավարները Կահիրեում կհանդիպեն Կատարի վարչապետին
Այդ մասին հայտնում է «Al-Qahira Al-Ikhbariya» հեռուստաալիքը։
Հանդիպել են Իրանի և Կատարի ԱԳ նախարարները
Ընդգծել տնտեսական և առևտրային համագործակցության ամրապնդման համատեղ պատասխանատվությունը։
ԵՄ-ն 5.5 մլն եվրո աջակցություն է ցուցաբերել՝ ԼՂ-ից տեղահանվածների կարիքների համար
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե ԵՄ-ն աջակցում է ԼՂ-ից տեղահանված բնակչությանը` հատկացնելով 5.5 մլն եվրո աջակցություն սպասարկելու համար նրանց հրատապ կարիքները։
Բորելի հետ քննարկվել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հարցը
«Մենք քննարկել ենք նաև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու հարցը։ Ես խրախուսում եմ Հայաստանի ջանքերը՝ բարեփոխումներ իրականացնելու և այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու հարցում»,- ասել է նա։
«Մեր հարաբերությունները դրական ուղղությամբ են ընթանում». Բորել
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է. «Մեր հարաբերությունները դրական ուղղությամբ են ընթանում, հնարավորություն ենք ունեցել քննարկելու մեր հարաբերությունների ամբողջական շրջանակը։ Սակայն, անշուշտ, դեռ աշխատանքի տեղ ունենք։