Սպորտ
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ամռանը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի Լիգա 1
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ամռանը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի Լիգա 1։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն» և «Մարսելը», հայտնում է Transfermarkt հարթակը:
Վարձավճարով բելգիական «Բրյուգեի» կազմում խաղալուց հետո Սարգիս Ադամյանը վերադառնում է «Հոֆենհայմ»
Մրցաշրջանի գարնանային հատվածը վարձավճարով բելգիական «Բրյուգեի» կազմում անցկացնելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վերադառնում է «Հոֆենհայմ», որի հետ գործող պայմանագիր ունի մինչև 2023 թվականը: Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը հաղթանակով եզրափակեց մրցումային օրը
Հայաստանի բռնցքամարտի հավաքականից ավելի վաղ բրոնզե մեդալներ էին ապահովել նաև Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը:
Բռնցքամարտի ԵԱ. Այսօր ռինգ է դուրս գալու 11 հայ բռնցքամարտիկ
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 5-րդ օրը ՄՀՀ-ում ռինգ է դուրս գալու միանգամից 11 հայ մարզիկ, որոնցից 9-ը ներկայացնելու են մեր երկիրը։ Նրանք անցկացնելու են քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը, ինչը ենթադրում է, որ հաղթանակի դեպքում ապահովելու են առնվազն բրոնզե մեդալ։
«Երևանը»՝ ֆուտզալ լիգա Հայաստանի գավաթակիր
5:2 հաշվով հաղթեց «Երևան» ՖԱ-ն՝ դառնալով Հայաստանի գավաթակիր: