Սպորտ
Մոդրիչը կարող է խաղալ Իսպանիայի գավաթի եզրափակչում
Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է խաղալ Իսպանիայի գավաթի եզրափակչում: Կարլո Անչելոտին չի բացառել, որ Մոդրիչը մայիսի 6-ին կկարողանա մասնակցել Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչում «Օսասունայի» դեմ խաղին:
«Բարսելոնան» չի կարողանում Լա Լիգայի հետ համաձայնեցնել ֆինանսական պլանը
«Բարսելոնան» չի կարողանում համաձայնության գալ Լա Լիգայի հետ նոր ֆինանսական ծրագրի շուրջ: Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, կատալոնական ակումբի ղեկավարությունը մի քանի շաբաթ անհաջող փորձում է լիգայի ներկայացուցիչների հետ համաձայնեցնել ֆինանսական ֆեյր-փլեյի հարցի լուծման տարբերակները:
Մենք դեռ կարող ենք հաղթել ԱՊԼ-ում, քանի որ առջևում դեռ հինգ խաղ կա. Արտետա
Միկել Արտետան հավատում է, որ «Արսենալը» դեռ կարող է հաղթել ԱՊԼ-ում: ԱՊԼ-ի 33-րդ տուրի «Էթիհադ Ստեդիուում» տեղի ունեցած հանդիպմանը «Արսենալը» 1:4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»: «Քաղաքայինները» մեկ միավորով գերազանցում են «Արսենալին» մրցաշարային աղյուսակում՝ մեկ խաղ պակաս ունենալով:
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ է մտնում պատմական արդյունքով
Մայիսի 1-ին կկայանան կիսաեզրափակիչները։
Չինացի Դին Լիրենը դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն
Այսպիսով, Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Դին Լիրենը դարձել է 2023 թվականի շախմատի աշխարհի չեմպիոն։