Սպորտ
Պատանի ըմբիշները Թուրքիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը. հայտնի են կազմերը
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները հուլիսի 31-ից Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն աշխարհի պատանեկան առաջնությանը:
«Չելսին» Պոչետինոյի գլխավորությամբ առաջին խաղում ջախջախել է մրցակցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լոնդոնի «Չելսին» իր առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել այս մրցաշրջանում: Թիմը ԱՄՆ-ը Չապել Հիլլ քաղաքում հանդիպել է դերասան Ռայան Ռեյնոլդսի ակումբի հետ։ Լոնդոնցիները «Ռեքսեմ»-ի նկատմամբ առավելության են հասել 5:0 հաշվով: Սա Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի առաջին հանդիպումն էր։
Ռանոսը կառավարության որոշմամբ ազատվեց զինվորական ծառայությունից
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը այսօր կառավարության որոշմամբ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից
Հարձակման գծի խաղացողներից որևէ մեկին վաճառելու դեպքում «Բարսելոնան» կարող է գնել Ֆելիշին
«Բարսելոնան» կարող է գնել Ժոաու Ֆելիշին, եթե վաճառի հարձակման գծի խաղացողներից որևէ մեկին: Այս մասին հայտնում է լրագրող Թոնի Խուան Մարտինը։ Ներկայումս կատալոնացիները միջոցներ չունեն «Աթլետիկոյի» կիսապաշտպանին ձեռք բերելու համար: Եթե Ֆելիշի տրանսֆերը կայանա, ապա օգոստոսից ոչ շուտ։
Հայաստանի բասկետբոլի հավաքականը կխաղա Ադրբեջանի ընտրանու հետ
Բասկետբոլի տղաների Մ16 հավաքականը հուլիսի 19-27-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին, տեղեկացնում է ՀԲՖ-ի կայքը։