Սպորտ
Հայ բռնցքամարտիկներն առնվազն երկու մեդալ են ապահովել Ռումինիայում
Ռումինիայում շարունակվում է բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանն ապահովել է առնվազն երկու մեդալ։ Տիգրան Հովսեփյանը 1/4 եզրափակչում մեծ առավելությամբ պարտության է մատնել Հունգարիայի ներկայացուցիչ Դոմինիկ Գոմբաին և դուրս եկել կիսաեզրափակիչ: Հայ մարզիկը թե՛ տեխնիկապես, թե՛ ֆիզիկապես զգալի գերազանցե; է մրցակցին և մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են նրան:
Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումներ
Հուլիսի 27-ին չեխական Պլզեն քաղաքի «Դուսան Արենայում» կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Պլզեն» (Չեխիա) - «Դրիտա» (Կոսովո) առաջին հանդիպումը: Հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը:
Հայաստանի ներկայացուցիչները մեկնել են Կոնգո՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերին
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերը, որին Հայաստանը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ:
Մեսսին փայլում է՝ դառնալով դուբլի և գոլային փոխանցման հեղինակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել MLS + MX լիգայի գավաթի խաղարկության 2-րդ տուրի խաղում: «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ ընդունել էր «Ատլանտա Յունայթեդին»: Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 4:0 հաշվով:
Հայ շախմատիստները հաղթել են Ավստրիայի և Հունգարիայի թիմերին
Երրորդ խաղափուլում Հայաստանը կմրցի Իսրայելի թիմի հետ: