Սպորտ
«Պատկերացրեք, որ վերականգնվելուց չորս ամիս անց ես ստիպված կլինեմ նորից անցնել այդ ամենի միջով». Նեյմարը՝ վնասվածքի մասին
Նեյմարը խոսել է իր վնասվածքի մասին։
Ֆերստապենը ցանկանում նույն կարիերան, ինչ՝ Վալենտինո Ռոսին
«Red Bull» -ի հոլանդացի պիլոտ Մակս Ֆերստապենը պատմել է, թե ինչպես է տեսնում իր կարիերան: Կատարի «Գրան–պրի»–ում երրորդ չեմպիոնական տիտղոսը նվաճած Ֆերստապենն իր կարիերային նույնպիսի զարգացում է մաղթել, ինչպիսին լեգենդար մոտոարշավորդ Վալենտինո Ռոսիինն է:
Մեսսին ներկայիս Արգենտինայի հավաքականը համեմատել է «Բարսելոնայի» հետ
Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ազգային թիմի ներկայիս կազմի խաղամակարդակը համեմատել է կատալոնական ակումբի հետ՝ մեկնաբանելով 2026թ․ Հարավային Ամերիկայում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլում Պերուի նկատմամբ հաղթանակը․
Բրազիլիան առաջին պարտությունն է կրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլի աշխարհի 2026թ. առաջնության Հարավային Ամերիկայի ընտրական մրցաշարի 4-րդ տուրի հանդիպմանը Մոնտեվիդեոյի «Սենտենարիո» մարզադաշտում իրար դեմ մրցել են Ուրգվայի և Բրազիլիայի հավաքականները։ Հանդիպումն ավարտվել է Ուրուգվայի հավաքականի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացել է Դարվին Նունյեսը, իսկ Նիկոլաս դե լա Կրուսը 77-րդ րոպեին այն կրկնապատկել է:
Մեսսիի դուբլն օգնում է հաղթել Արգենտինային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 18-ին, Լիմայի (Պերու) «Նասիոնալ» մարզադաշտում ավարտվել է 2026 թվականի Հարավային Ամերիկայի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են Արգենտինայի և Պերուի հավաքականները: Հյուրերը հաղթել են 2:0 հաշվով: