Հասարակություն
Աղվան Հովսեփյանից պահանջում են բռնագանձել 29 անշարժ գույք, 2.5 մլրդ դրամից ավելի գումար
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Աղձքի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 13։00-15։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Հանցավորության վիճակի հետ կապված խորհրդարանական լսումներ կանցկացվեն
Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեման:
Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում․ քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել
Շահամիրյանների փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում (մոտ 45 քմ) այրվել է հյուրասենյակը (10 քմ) և փակ պատշգամբը (8 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ նախասրահը՝ գույքով (10 քմ)։
Հայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինի
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Վարդենիկ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։