Հասարակություն
Երևանում գողացված 32 միլիոն դրամի խողովակը հայտնաբերվել է Արարատում
Նոյեմբերի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են տեղեկություններ, որ Երևանի Ջրաշեն թաղամասի բնակիչ 30-ամյա տղամարդը նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Երևան ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ 800 մետր մետաղյա խողովակներ, որոնք նոյեմբերի 9-ին վերամբարձ կռունկով տեղափոխել են բեռնատարի կցորդի վրա և հեռացել:
«Հայկական ավիաուղիներ»-ը վերսկսում է չվերթերը
Դեկտեմբերի 9-ից «Հայկական ավիաուղիներ»-ը վերսկսելու է չվերթերն իր ցանցի բոլոր ուղղություններով։
Մտել է հարևանի տուն և կերամիկայի տարայից գումար գողացել
Քրեական ոստիկանության Վայոց ձորի վարչությունում ստացվել էին հավաստի տեղեկություններ, որ Արփի գյուղի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ հոկտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու առանձնատուն և կերամիկական տարայից գողացել գումար:
Վրաերթի ենթարկված քաղաքացիները մահացել են
Կատարվում է նախաքննություն:
Մաշտոցի պողոտայի մի հատվածը փակ կլինի
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 14-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատման մասից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը: