Հասարակություն
Արձանագրվել է 32 ՃՏՊ
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար․ 2 մարդ զոհվել է․ 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հրդեհ Լիճք գյուղում
Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում՝ անիվների վերանորոգման կետի տանիքում։
Գնդեվազի եկեղեցու որմնանկարի վերականգնման աշխատանքները ավարտվել են
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: 17-րդ դարով թվագրվող Սբ Աստվածածին եկեղեցու և դրանում գտնվող որմնանկարի վերականգնման աշխատանքները սկսվել են 2024 թ. և իրականացվում են ԿԳՄՍ նախարարության միջոցներով: Եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն 2025թ․:
ՍԱՏՄ-ն Տավուշում քննարկել է սպանդանոցային մորթի կազմակերպման հարցեր
Օրերս սպանդանոցային մորթի կազմակերպման հետ կապված հարցերն են քննարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և Տավուշի մարզի մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողները, ֆերմերներն ու սպանդանոցների ներկայացուցիչները
15 ավտոլվացման կետի գործունեություն կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ տարբեր մարզերում շարունակում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։