Հասարակություն
Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են 3 ամիս անխոչընդոտ մեքենա վարել ՀՀ-ում
Օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ Հայաստանում գտնվող օտարերկրյա վարորդական իրավունքի վկայական ունեցող քաղաքացիների և երկքաղաքացիների վրա ևս օրենսդրական փոփոխությունը տարածվում է։
Հեղուկ գազի գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 250 մլն դրամը
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն ավտոճանապարհը վաղը փակ կլինի
Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Հ-15, /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ- /Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ13+340 հատվածում խողովակի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը 8.00-ից մինչև կեսգիշեր, նշված ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար։
«Ազգայնականության մուրճի և ազատականության սալի արանքում». Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսը
Տեղի ունեցավ քաղաքագետ, Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի «Ազգայնականության մուրճի և ազատականության սալի արանքում» գրքի շնորհանդեսը։