Հասարակություն
25 Մայիսի 2025, 11:57
Կոմիտասի պողոտայից հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված եղբայրներ
Նշված վայրում տեղի է ունեցել վթար, որն այնուհետև վերածվել է վիճաբանության, ապա՝ ծեծկռտուքի, իսկ վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկի ոտքին եղել է պրոբացիոն ծառայության կողմից տեղադրված հատուկ «բրասլետ»։
25 Մայիսի 2025, 10:54
«Նոր ցիկլոն և անձրևներ»․ Սուրենյան
Մայիսի 27-30-ին սպասվում է նոր ցիկլոն, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
25 Մայիսի 2025, 10:28
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից
Ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
25 Մայիսի 2025, 9:22
Հրդեհի ահազանգ՝ Նոր Խարբերդ գյուղում
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայում. առկա է գազի արտահոսք։
25 Մայիսի 2025, 9:00
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Երևանում մայիսի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։