Հասարակություն
Խախտումները վերացվել են, տնտեսավարողները ստացել են համապատասխան թույլտվություններ. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեռևս 2022թ-ին «Ատլանտիս ինվեսթ» ՍՊԸ-ին պատկանող «Բեստ Վեստերն Բոհեմյան Ռեսորթ» հյուրանոցային համալիրում կասեցրել էր առանց համապատասխան թույլտվության շահագործվող կաթսայատան աշխատանքները, իսկ «Արլա» ՍՊԸ-ի շշալցման արտադրամասում՝ ապօրինի ջրառի իրականացումը:
Մասիսի նախկին համայնքապետի՝ փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան
Արարատի մարզի Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2007 և 2008 թվականներին հանցավոր գործունեությամբ հափշտակել է Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքը, դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը:
ԿԽՄԿ․ «Լաչինի միջանցքով մարդասիրական աշխատանքի ընթացակարգերը հստակեցնելու համար շարունակում ենք երկխոսությունը»
Ադրբեջանցների կողմից նոր անցակետ տեղադրելուց հետո ԿԽՄԿ -ն երկու անգամ կատարել ենք տեղաշարժեր՝ ապրիլի 28-ին` տեղափոխել է 13 բուժառու, մյուսը` ապրիլի 29-ին՝ տեղափոխել է ևս 16 բուժառու։
Առաջին դասարանցիների հայտագրման առաջին փուլը կմեկնարկի հունիսի 12–ից
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12–ից և կիրականացվի 3 փուլով։
Իգոր Խաչատուրովն արդարացվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, արդարացնելու մասին որոշում է կայացրել՝ մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։