Հասարակություն
Ադրբեջանի ԶՈւ-ն Նորաբակի ուղղությամբ կիրառել է հրետանային միջոց․ ՀՀ ՊՆ
Նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
ՄՊՀ-ն ուսումնասիրում է փոքր և միջին ձեռարկությունների ֆինանսավորման շուկան. նախաձեռնվել է հանդիպումների շարք շահագրգիռ անձանց հետ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է հանդիպումների շարք փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների հետ ոլորտում առկա մրցակցային հարցերի քննարկման նպատակով, որի շրջանակում այսօր հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի ներդրումային խորհրդի, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին հանձնաժողովի անդամներ Հայկ Կարապետյանը, Շուշան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ուժային կառույցների միջև կանցկացվեն բանակային խաղեր
Խաղերն անցկացվելու են 2023թ. օգոստոսի 20-27-ը, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության մարզաբազաներում:
Հաստատվել են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հարկային պարտավորությունների կատարման մասին.
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: