Հասարակություն
4,2 միլիարդ դրամ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով վերազինելու համար
ՀՀ գիտության կոմիտեում ամփոփվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթը, որը հայտարարվել էր 2022 թ. դեկտեմբերին:
Սահմանին վիրավորում ստացած բուժակը դուրս է գրվել հոսպիտալից
«Սոթքում ադրբեջանական երեկվա սադրանքի հետևանքով վիրավորում ստացած բուժակը դուրս է գրվել հոսպիտալից, ստանում է ամբուլատոր բուժում». այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ՊՆ-ից։
Առաջին անգամ ՀՀ-ում սահմանվել են հանրային առողջապահության ոլորտի հիմնական հասկացությունները
ՀՀ կառավարությունը պատրաստվում է հավանության արժանացնել ու ԱԺ ներկայացնել «Հանրային առողջապահության մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը։
Վահե Ղազարյանը խոսել է Ոստիկանական գվարդիայի կազմավորման ընթացքի և նպատակների մասին
Մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է Ոստիկանության զորքեր։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ուղեկցությամբ նա շրջել է տարածքում, եղել Հավերժության պուրակում, որտեղ սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անվանական ծառերն են։
ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը պետությանը պատճառել է շուրջ 255 մլն դրամի վնաս. դատախազություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը, 2011 թվականի հուլիսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ, ուղղակի վաճառքի եղանակով Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 12.500 քմ հողամասը 87 մլն դրամով վաճառել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Փ.-ին: