Հասարակություն
ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի ամենամյա հանդիպումն ու գործարար համաժողովը կանցկացվի Երևանում
Համաժողովի շրջանակներում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։
«Մենձ Էր» կոչվող քարայրի մոտակայքում մեքենան ընկել է ձորը. կա տուժած
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քաղաքացիների հետ ձորից դուրս բերել Ի․ Հ.-ին. վերջինս հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Շարժական մամոգրաֆն արդեն Մեղրիում է
Նշվում է, որ մինչև հունիսի 2-ն այն կկայանի Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնի տարածքում՝ կրծքագեղձի սքրինինգային ծրագրի նպատակով:
Արագած-Քարակերտ հատվածում էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացուն
Տուժածը՝ 1962թ.ծնված Հրաչ Միհրանի Մկրտչյանը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Երթուղով գնացքների երթևեկության ժամանակացույցը խախտվել է ավելի քան 2 ժամով:
Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դի
Մայիսի 18-ին, ժամը 17:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից տարածքում՝ Հրազդան գետում, քաղաքացու դի է նկատվում։