Հասարակություն
Աղձք-Ուջան բնակավայրերի մոտ ճանապարհաշինությամբ պայմանավորված կիրականացվեն պաթեցման աշխատանքներ
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ36+000 հատվածում՝ Աղձք-Ուջան բնակավայրերի մոտ, մայիսի 23-ին՝ ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։
Ոստիկանները բացահայտել են հանցագործության 111 դեպք
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 3 մարդ զոհվել է, 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Պորշ Կայենը» բախվել է բաժանարար պատնեշին, վարորդը մահացել է
Մայիսի 21-ին, ժամը 00.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման մասում «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար պատնեշին. 56-ամյա վարորդ Մհեր Բագրատյանը մահացել է:
Վարչապետը չի հորդորել որդուն՝ ետ վերցնել բողոքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որդուն՝ Աշոտ Փաշինյանին չի հորդորել ետ վերցնել զոհված զինծառայողի մոր դեմ բողոքը։
«Տոյոտա Կորոլան» գլորվել է ձորը, երկու ուղևոր մահացել է
Մայիսի 21-ին, ժամը 19.00-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 80-րդ կմ-ին՝ Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենային, ապա գլորվել ձորը: