Հասարակություն
ՊՎԾ 27 միջնորդությունից նախաձեռնվել է 21 քրեական վարույթ
Արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ այդ մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու նպատակով, որոնց հիման վրա էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ. կատարվում է նախաքննություն:
Արտաշատի մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ու ՍԱՏՄ-ն համատեղ հաղորդագրություն են տարածել՝ տեղեկացնելով. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 18-ին Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզից «Սննդային թունավորում չճշտված էթիոլոգիայով» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները մայիսի 22-ին դուրս են գրվել մանկական բաժանմունքից:
«Կովկասում ուկրաինական սցենար է ծավալվում». Freedom House
Իր զեկույցում Freedom House-ը կոչ է անում ժողովրդավարական պետություններին՝ չանտեսել այս վտանգը․ «Նրանք պետք է ձեռնարկեն հնարավոր ամեն քայլ՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը և ապահովելու բոլոր նրանց պաշտպանությունը, ովքեր ապրում են Ադրբեջանի տիրապետության ներքո կամ փախչում են վերջինիս օկուպացիայից»:
Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ երկրի Էմիլիա-Ռոմանիա նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների պատճառած մարդկային կորուստների կապակցությամբ:
Երևանում և Հայաստանի տարբեր քաղաքներում բացահայտվել են ապօրինի խաղատնային գործունեության մի շարք դեպքեր
Հանրապետությունում հայտնաբերվել են ապօրինի խաղատնային գործունեության մի շարք դեպքեր. քաղաքացիները կազմակերպել և իրականացրել են «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր: