Հասարակություն
Լաստանավով բեռների տեղափոխման ծախսերը կփոխհատուցվեն
Կառավարությունն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։
Բացահայտվել է Իրանից առանց մաքսավճարի խոշոր քանակի ապրանքների ներմուծման դեպք
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության, ներքին անվտանգության վարչություններն ու Հարավային մաքսատուն-վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, համատեղ բացահայտել են Իրանի Իսլամական Հանրապետությունից հանցավոր սխեմայի միջոցով, առանց մաքսային վճարների վճարման` խոշոր քանակի ապրանքների ներմուծման դեպք:
Վարդան Ղուկասյանին կալանավորելու և ՀՀ փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել
Ձեռք բերված փաստերի հիման վրա Վ.Ղուկասյանի և Ա.Գալստյանի, ինչպես նաև Վ․Ղուկասյանի՝ ևս երկու հանցակիցների նկատմամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ա․Գալստյանին և նշված երկու անձանց ներկայացվել է մեղարդանք, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրիդուսի թաղամասի մի խումբ բնակիչների
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին ընդունել է Երևանի 33-րդ (Խանջյան, Ֆիրդուսի փողոցների, Հանրապետության նրբանցքի, Տիգրան Մեծ պողոտայի) թաղամասի մի խումբ բնակիչների, որոնք երեկ հանդիպում էին խնդրել ՀՀ ԱԺ նախագահից:
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն ստանալ 300.000 դրամ սոցիալական աջակցություն
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով: