Հասարակություն
Պապիկյանը և Ֆրանսիայի ԶՈւ նախարարը քննարկել են փարիզյան պայմանավորվածությունների ընթացքը
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին՝ Ֆրանսիայի Հանրապետություն աշխատանքային հագեցած այցի և ջերմ ընդունելության համար:
ՊԵԿ նախագահը հանդիպել է Իրանի դեսպանին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ՝ դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:
Մոնտաժել է դատավորի ու նրա մերձավորների լուսանկարները, տրամադրել Վարդան Ղուկասյանին
2023թ․ հունիսի 11-ին՝ ժամը 21:45-ից մինչև 23:33-ի սահմաններում, համապատասխան ծրագրային հավելվածների միջոցով մոնտաժել է այդ լուսանկարները, դրանց վրա կատարել դատավորին ու նրա մերձավոր ազգականներին վերաբերող անպարկեշտ, արատավորող գրառումներ:
51-ամյա գառնեցուն սպանել էր ավագ եղբայրը
Տուժողի եղբայրը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին՝ սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ ներկայացնելով կատարվածի մանրամասները, տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Լիսկայի որդու մասնակցությամբ միջադեպ՝ Գորիսում. ՔԿ-ն պարզաբանում է
Ոստիկանությունում խուլիգանության դեպք է արձանագրվել, կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեին։