Հասարակություն
Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի երկրորդ փուլը
Մեկնարկել է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցում են 13-18 տարեկան 119 տղաներ և աղջիկներ: Նրանք եկել են Շվեդիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Վրաստանից։
ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ժամանած ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
ԵԽ պատվիրակությունը Սյունիքում քննարկել է անվտանգային հարցեր
Քննարկվել են Սյունիքին ու Արցախին առնչվող անվտանգային հարցեր, Բերձորի միջանցքի փակ լինելու հետևանքները, նաև ԵՄ-ի կողմից Սյունիքի դիմակայունության բարձրացման ու զարգացման ծրագրերին ուղղված օժանդակությունը։
Պանելային քննարկում՝ կրիպտոարժույթի թեմայով
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Նյու Յորքում անցկացվող Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է կլոր սեղան քննարկմանը, որը նվիրված էր տեխնոլոգիաների և ֆինանսական ոլորտների ներդրումային և նորարարության առաջնահերթություններին։
ԵԽ պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Նիդերլանդների հայկական համայնքի գործունեությանը, ինչպես նաև Քույր Եկեղեցիների հետ առկա գործակցությանը։