Հասարակություն
Ներկայումս տարվում են թիվ 2 էներգաբլոկի գործարկման նախապատրաստական աշխատանքներ
Ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) ծավալներից բացի, ՊՆՎ-2023-ի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կայանի շահագործման անվտանգության բարձրացմանը: Աշխատանքներում ներգրավվել են թե ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցները, թե փորձառու այլ մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Խորվաթիայից, Չեխիայից, Սլովակիայից և այլ երկրներից:
1 միլիոն զբոսաշրջային այցելություն կես տարվա ընթացքում
ՀՀ զբոսաշրջային կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները:
Այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական աճը կազմել է 12.2 տոկոս
2023 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 12.2 տոկոս աճ:
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին պատճառված 8 մլն դրամ վնասը վերականգնվել է
Ա.Ա.-ն, զբաղեցնելով «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը, 2015 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում, տեղեկացված լինելով ՊՈԱԿ-ում դաստիարակի մեկ դրույք ազատ հաստիքի մասին, պաշտոնական կեղծ փաստաթղթերով իր ծանոթ Լ.Ս.-ին ձևակերպել է նշված հաստիքին:
Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է լինելու
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: