Հասարակություն
Իրավախախտումներ թույլ տված 50 վարորդների չտուգանելու համար ՃՈ տեսուչները նրանցից կաշառք են ստացել
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երեք տեսուչների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ թույլ տված վարորդներից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր:
3-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկի պատուհանից. վիճակը գնահատվում է ծանր
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 4-րդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա երեխա:
Հուլիսի 14-ից 17-ը բացահայտվել է հանցագործության 128 դեպք
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Բյուրեղավանի բնակչի սպանության և 3 անձի դանակահարության կասկածանքով ձերբակալվել է տուժողների համաքաղաքացին. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի և մեծածավալ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ժամեր առաջ կատարված սպանության և մի քանի անձանց դանակահարության դեպքը:
Հյուսիս-հարավի ճանապարհին՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+200-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը՝ հուլիսի 18-ին, ժամ 18։00-20։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: