Հասարակություն
Անդրանիկ Քոչարյանը և Անահիտ Մանասյանը այցելել են կենտրոնական հավաքակայան
Հուլիսի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան:
Բացահայտվել է Իրանից Հայաստան մաքսանենգ եղանակով առանձնապես խոշոր չափերով տարբեր թմրամիջոցների տեղափոխման դեպք
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ եղանակով ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած
Հուլիսի 17-ին, ժամը 14։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած։
ՔՏՀԱ տեսչական մարմինը պարզաբանում է տարածել «Հետք» պարբերականի հրապարակման առնչությամբ
Սույն թվականի հուլիսի 17-ին «Հետք» էլեկտրոնային պարբերականը հրապարակել է «Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է» վերտառությամբ նյութ, որտեղ նյութի հեղինակի կողմից արվել է պնդում, թե Ծաղկաձոր քաղաքում կառուցվող «Պալլադա Ծաղկաձոր» համալիրի կառուցապատման փաստաթղթերում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խախտումներ է գտել, «սակայն, չի տեսել մեկ այլ խախտում, որը «Հետք»-ն է պարզել։
Արա Խզմալյանն ընտրվեց Մատենադարանի տնօրեն
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին ընտրեց Մատենադարանի տնօրեն։