Հասարակություն
Համաշխարհային բանկն աջակցում է արդարադատության ոլորտի թվայնացմանը
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է թվայնացման ոլորտում բանկի հետ համագործակցությամբ ներդրվող համակարգերը և Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության շրջանակները:
Տնտեսական հանցագործությունների արդյունքում 2023թ. վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 9մլրդ 600մլն դրամի վնաս. ՔԿ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության դեպքերով նախաքննությունն ավարտված և ընթացիկ քրեական վարույթներով պետությանը պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:
Հուլիսի 21-23-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում այսօր ցերեկը, հուլիսի 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 21-23-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 141+500-կմ143+300 հատվածը։
Այսօր տեղի է ունեցել «Կիլիկիա» մարզադահլիճի պաշտոնական բացման արարողությունը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Այսօր տեղի է ունեցել «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի պաշտոնական բացման արարողությունը: