Հասարակություն
Շարունակվում է զինծառայողների ատեստավորման գործընթացը
ՊՆ մի շարք զորամասերի զինծառայողներ այս շաբաթ քննություններ են հանձնել շարային, կրակային, ֆիզիկական պատրաստություն առարկաներից, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների ու ծառայողական պարտականությունների իմացությունից:
Հայաստանի և Կորեայի առողջապահական գերատեսչությունների միջև տեղի է ունեցել առցանց ֆորում
«Սա լավ հնարավորություն է հայ-կորեական համագործակցության համակողմանի զարգացման ու փորձի փոխանակման համար: Հուսով եմ, որ շուտով Երևանում կընդունենք կորեացի մեր գործընկերներին»,- ողջունելով առցանց ֆորումի մասնակիցներին` նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Վահան Քերոբյանն ընդունել է իտալական Պուլիա մարզի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներին
Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 20-ին ընդունել է իտալական Պուլիա մարզի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների։ Հանդիպմանը ներկա էին նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչները։
ՇՄ նախարարությունն՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չի ստացել. խոսնակ
Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, տեղեկացնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի պաշտոնապես որևէ գրություն չի ստացել։
Սպիտակում շան հարձակումից տուժած փոքրիկի վիրահատությունն ավարտվել է բարեհաջող
Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա եւ պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ։