Հասարակություն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 21-ին սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանդիպում-քննարկում ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանի հետ
Քննարկումն անցկացվել է «ՄԻԵԴ նախադեպային իրավունքը հավաքների ազատության իրավունքի երաշխավորման համատեքստում. միջազգային իրավական չափանիշների և ներպետական հիմնախնդիրների ներկայացումը» թեմայով և կրել է հարցուպատասխանի ձևաչափ:
Քննարկվել է Հայաստանի 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի ընթացքը
Նշված ծրագրով նախատեսվում է գոտիավորել ՀՀ տարածքը կոշտ թափոնների կառավարման մասով, այնուհետև ըստ գոտիների՝ իրականացնել կապիտալ ծրագրեր սանիտարական աղբավայրերի, աղբի տեսակավորման կայանների և վերամշակման գործարանների տեղակայման ուղղությամբ։
Կրակոցներ՝ Տիգրան Մեծ պողոտայում․ հայտնաբերվել են պարկուճներ, դանակ, արնանման հետքեր
Հուլիսի 20-ին կրակոցներն են հնչել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Տիգրան Մեծ պողոտայում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, կրակոցներ են հնչել:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի՝ Քոբայրից մինչև Օձունի խաչմերուկ փակ կլինի
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։