Հասարակություն
24-ամյա աղջիկը դրամապանակից գողացել է 90 000 դրամ. նա ձերբակալվել է
Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր բնակարան հրավիրված դիմահարդարը դրամապանակից գողացել է 90 000 դրամ:
Սևանա լճի մակարդակը հուլիսի 17-23-ը ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով
Սևանա լճի մակարդակը հուլիսի 17-23-ը ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.51մ (23.07.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 23սմ-ով։
Աննա Հակոբյանն ընդունել է Մխիթարյան Միաբանության վարդապետ Հայր Արիստակեսին
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ընդունել է Մխիթարյան Միաբանության վարդապետ Հայր Արիստակեսին։
Պարզվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու հանցագործության նոր դրվագներ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար՝ «Դոգ» մականվամբ հայտնի Վ․Ղուկասյանի կողմից առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանցագործության նոր դրվագներ և հանգամանքներ:
Հիմնանորոգվել է Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ ավտոճանապարհի 51․13 կմ հատվածը. նախարարը մասնակցել է բացման արարողությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Հայաստան-Վրաստան սահմանային ճանապարհի (Մ-6, Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող Թումանյան-Բագրատաշեն սահմանային անցակետ հատվածի հանդիսավոր բացման արարողությանը։ Հիմնանորոգվել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածը՝ 51․13 կմ։