Հասարակություն
Իրազեկում. Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին կատարվել է երթևեկության ժամանակավոր փոփոխություն
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի երթևեկության կազմակերպման պլանում կատարվել է ժամանակավոր փոփոխություն կմ35+450-կմ37+200 հատվածում։
Ապօրինի ծառեր են հատվել. հայտնաբերվել է շուրջ 2 խմ փայտանյութ
Հուլիսի 26-ին Ոստիկանության զորքերի և Կապանի բաժնի ծառայողները համատեղ շրջիկ ծառայություն իրականացնելիս ժամը 00.20-ին Կապան-Ճակատեն ճանապարհին կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 2 խմ փայտանյութ: 27-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցությանն առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 25-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանը և Անի Իսպիրյանը։
Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու գործընթացի առումով Հայաստանն ակտիվ փուլ է մտել. նախարար
Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու գործընթացի առումով Հայաստանն ակտիվ փուլ է մտել, խնդիրների առնվազն կեսը լուծվել են, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ երկար տարիների համագործակցությունը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ումանգ Ռավաթին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ֆինանսների նախարարի տեղակալները: