Հասարակություն
ԱՄԷ դեսպանի հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հարցեր
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ-Մուլլային:
Հայաստանում ծնելիությունը աճել է, մահացությունը՝ նվազել
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվար-հունիս ամիսներին Հայաստանի բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշները։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Օգոստոսի 10-13-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Մանրամասներ՝ այս գիշեր Երևանում կատարված սպանությունից
Պարզվել է, որ դեպքից անմիջապես հետո, տուժող Ա․Հովսեփյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով: Բուժկենտրոնի ավտոկայանատեղիում կատարված զննությամբ հայտնաբերվել է նշված ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել է հրազենային վնասվածք, ինչպես նաև՝ արնանման նյութի հետքեր:
Պետությանը պատճառվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս. «Հայֆիլմ» կինոստուդիան գրանցվել է ՀՀ սեփականություն
Կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ՝ Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ին ամրացված գույքը մրցույթով օտարվել է «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ին` 350 մլն դրամով: