Հասարակություն
Պատերազմի մասնակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ
Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել՝ դեպի Արցախ ճանապարհը բացելու և հումանիտար օգնությունը տեղ հասցնելու համար։
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խումբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշում է ստորագրել Հայաստանում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ։
«Վիտյա Թբիլիսսկի» մականունով օրենքով գողի կողմից շորթում կատարելու գործով նախաքննությունն ավարտվել է
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ անձը, ով քրեական վարույթի շրջանակներում գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, հայտնաբերվել էր Չեխիայի Հանրապետությունում, փոխանցվել ՀՀ իրավասու մարմիններին, որից հետո նրան ներկայացվել էր շորթում կատարելու մեղադրանք և կալանավորվել:
Դիլիջանի և Պուշկինի թունելները օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը միակողմանի կփակվեն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերի պատրաստման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը մեկ ժամով միակողմանի կփակվի երթևեկությունը նշված երկու թունելներով։
Աշխատանքային քննարկում Ազգային ժողովում՝ ՆԳՆ իրավասությանն առնչվող հարցերով
Օգոստոսի 7-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որին մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարարության ղեկավար կազմը` ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ: