Հասարակություն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են երկու համածառայակիցները
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օգոստոսի 16-31-ը կմեկնի արձակուրդ։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է «Վեոլիա Ջուր» ընկերություն՝ քննարկելու խնդիրներն ու դրանց լուծման ուղիները
«Վեոլիա Ջուր»-ը ֆրանսիական առաջատար ներդրողն է և ջրի մատակարարը Հայաստանում: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և ընկերության տնօրեն տիկին Մարիաննա Շահինյանը քննարկեցին ոլորտի մարտահրավերներն ու Հայաստանի իշխանությունների հետ միասին դրանց արձագանքելու միջոցները։
Կոռուպցիոն չարաշահումներ Այգեպատում
Դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս․Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել համակցված՝ պաշտոնավարման կասեցումը և գրավը։
Թմրանյութ աճեցնելու համար 6 տարվա ազատազրկման դատապարտվածը կրկին կանեփ է աճեցնում
2023թ. օգոստոսի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրի 64-ամյա բնակիչը իր տան բակում և ջերմատանն ապօրինի մշակում, աճեցնում է կանեփի բույսեր, որոնք չորացնում, պատրաստում է թմրանյութ և իրացնում: