Հասարակություն
Իրանի դեսպանությունը ցավակցել է ՃՏՊ-ի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Խորը ցավով տեղեկացանք ավտովթարի հետևանքով Հայաստանի մի շարք քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու լուրի մասին։ Ցավակցում ենք զովածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
ՍԱՏՄ-ն «Արև» սուպերմարկետում ոչնչացրել է ժամկետանց ապրանքները
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջին քաղաքացին հաղորդագրություն էր թողել այն մասին, որ Երևանի Չեխովի 52 հասցեում գործող «Արև» սուպերմարկետում վաճառվում է ժամկետանց սննդամթերք` մասնավորապես հին, բորբոսնած երշիկեղեն, հաց, ժամկետանց հյութեր և այլն:
Վթար Կոմիտասի պողոտայում.«Ֆոլքսվագենի» 54-ամյա վարորդը մահացել է
Օգոստոսի 12-ին, ժամը 02.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Ֆորդ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագենի» 54-ամյա վարորդ Անդրանիկ Առաքելյանը մահացել է, իսկ 52-ամյա ուղևորուհին և «Ֆորդի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սևանի լճում ջրահեղձվածը Ուկրաինայի քաղաքացի է եղել
Օգոստոսի 13-ին, ժամը 20.30-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում ջրահեղձ մարդ կա: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել:
Վթարի հետևանքով մահացել է ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը. հարուցվել է քրեական վարույթ
Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով. հայտնում են ՔԿ-ից։