Հասարակություն
Հայաստանում հրուշակեղենի նոր գործարան է կառուցվում
Նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 17-ին այցելել է «Wellar group LLC» ընկերության նոր կառուցվող հրուշակեղենի գործարան։
Դաշտաքարում մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին, ուղևորներից մեկը մահացել է
Կատարվում է նախաքննություն:
Հրամանատարի տեղակալը հրապարակավ բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ, որից հետո վերջինս ինքնասպանություն է գործել
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր` 2023թ․ օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:
Դեպքի մանրամասները պարզվելուց հետո անմիջապես կձեռնարկվեն համապատասխան աշխատանքներ. ԱՍՀ փոխնախարար
Ընկերներ ջան, խնդրում եմ ջնջել այդ տեսանյութը ձեր էջերից, հորդորեք բոլոր տարածողներին ջնջել: Երեխային ավելի եք վնասում` ենթարկելով նրան կրկնակի զոհականացման:
Չարաշահումներ՝ Գավառի թիվ 3 հիմնական դպրոցում․ տնօրենի կողմից հափշտկվել է շուրջ 14 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը: