Հասարակություն
«Մրցաշարի նպատակներից է այս գեղատեսիլ ափն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը:
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Ախպրաձորի ուղղությամբ
Օգոստոսի 19-ին՝ ժամը 15:25-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Անչափահաս դստեր հանդեպ բռնություն գործադրած կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Ա.-ն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով ստեղծել և իրացրել է մանկական պոռնոգրաֆիա: Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաև իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին։
«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Փրկարարները Բ․ Բ․-ին (ծնված 1961 թ․) մոտ 200 մ պատգարակել, այնուհետև փրկարարական ավտոմեքենայով մոտ 4 կմ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Զրուցում ենք տեղի բնակիչների հետ, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչպես է հակամարտությունն ազդում նրանց կյանքի վրա․ ՀՀ–ում ԵՄ առաքելություն
Հայ–ադրբեջանական սահմանամերձ տարածքներին հարող գյուղերում և քաղաքներում պարեկություն իրականացնելիս մենք զրուցում ենք տեղի բնակիչների հետ, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչպես է հակամարտությունն ազդում նրանց կյանքի վրա: