Հասարակություն
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել 5-րդ հարկից ընկած երեխայի կյանքը
Երեխան ԲԿ էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակով՝ բազմաթիվ կոտրվածքներով ու վնասվածքներով։
28-ամյա բնակչի սպանության դեպքի առնչությամբ ՄԻՊ-ն ուսումնասիրություն է անցկացնում
Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են բոլորի հավասարությունն օրենքի առջև և բոլոր քաղաքացիների պաշտպանությունը ցանկացած տեսակի բռնությունից կամ դրա սպառնալիքից։
Հայաստանը ՄԱԿ-ի դատարան է ներկայացրել Ադրբեջանի առարկությունների առնչությամբ դիտարկումներ
Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի գրավոր դիտարկումները։ Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Դավթաշենում կառուցվում է նոր շրջանցիկ ճանապարհահատված
Դավթաշենում կառուցվում է նոր շրջանցիկ ճանապարհահատված: Այն երկրորդ թաղամասը կկապի առաջինին. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Սարգիս Հայոցյանը նշանակվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետի որոշմամբ, Սարգիս Հայոցյանը նշանակվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ։