Հասարակություն
Ծաղկաձորը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի անցկացման վայր
Օգոստոսի 24-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա Ծաղկաձորում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հակառակորդի կրակոցի հետևանքով զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:
Անդրադարձ է կատարվել Սևանա լճից հավելյալ ջրառի նպատակային և խնայողաբար օգտագործման հարցերին
Օգոստոսի 21-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Ջրային կոմիտե՝ գերատեսչության 2023թ. ընթացիկ գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը քննարկելու նպատակով:
Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի խնդիրը
Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և հույս հայտնել, որ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում կշարունակվի հաջող համագործակցությունը ֆրանսիական կողմի հետ:
Դադարեցվել է Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում գործող բենզալցակայանի աշխատանքը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը սույն թվականի օգոստոսի 22-ին դադարեցրեց Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկ հասցեում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը։