Հասարակություն
Հնչել են ռազմավարության նախագծի բարելավմանն ուղղված առաջարկություններ
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նախագահել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ «Գործարար բարեվարքություն, գործարար իրավունքների պաշտպանություն և պետություն-գործարար վարչարարության դյուրացում» ռազմավարական նպատակների ներքո նախատեսված ռազմավարական ուղղությունների և գործողությունների վերաբերյալ հանրային քննարկումը: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի թիթեղյա ծածկը
Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում գտնվող թիվ 190 դպրոցի տանիքի թիթեղը քամուց թուլացել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Կկարողանանք Իրանի փորձը Հայաստանում ներդնել»․ Քերոբյան
Այս ցուցահանդեսի շրջանակներում կարող ենք հասկանալ, թե ինչ կարող են տալ Իրանի ազատ տնտեսական գոտիները հայ ներդրողներին, արտադրողներին և առևտրային ընկերություններին։
Արմեն Ավթանդիլյանն ազատվել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Ավթանդիլյանին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին։
«Վերնագիրը լավն էր՝ «Թանկարժեք տղան», այո՛, և դուք շատ թանկ եք վճարելու զրպարտության համար»․ Ալեն Սիմոնյան
Մի նյութ ինձ ուղարկեցին, որտեղ մի մեծ ցանկ էր՝ իբր իմ ունեցվածքների և ինձ վերագրվող շռայլությունների մասին: