Հասարակություն
Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռը շարժվել է դեպի Կոռնիձոր
Ֆրանսիական քաղաքների նախաձեռնությամբ Արցախի համար հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներն այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից ուղևորվել են Կոռնիձոր։
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է փաստահավաք աշխատանքների արդյունքներին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մարդու հիմնարար իրավունքների խախտումներին առնչվող հարցերը։
ՀՀ ՆԳ նախարարը հետևել է ոստիկանների ատեստացիայի գործընթացին
Նշված ամբողջ գործընթացից հետո, ըստ արձանագրած ցուցանիշների, կբարձրանան ծառայողների սոցիալական երաշխիքները։
ՍԱՏՄ-ն հորդորում է խստորեն պահպանել դպրոցներին մատակարարվող սննդամթերքի անվտանգությունը
Ըստ այդմ՝ անհրաժեշտ է սննդամթերքն ընդունել միայն ապրանքաուղեկից և անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում, հետևել սննդամթերքի պիտանիության ժամկետներին և արտադրողի կողմից սահմանված պահման պայմաններին, չիրացնել անհայտ ծագման (առանց մակնշման), թերի մակնշմամբ, ժամկետանց սննդամթերք, հետևել, որ սննդի հետ շփվող անձնակազմի անդամները պարբերաբար անցնեն օրենքով սահմանված բուժզննությունները և ունենան գործող սանիտարական անձնագրեր։
Զինվորականներից ու քաղաքացիական ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը ժամանել է Հայաստան
Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ քոլեջի հրամանատար-ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյայի գլխավորությամբ: