Հասարակություն
ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 31-ին` 19։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Պարգևատրվել են դպրոցը գերազանցության մեդալով ավարտած շրջանավարտները
2022-2023 ուսումնական տարում դպրոցը ոսկե մեդալով են ավարտել շուրջ 138 շրջանավարտներ:
Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ-ում բնակվող փախստականի կարգավիճակով 13 ընտանիք բնակարանի գնման վկայագիր է ստացել
Նախնական ուսումնասիրությունների արդյունքում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ծրագրի մասին ծանուցել է 194 հավակնորդ շահառուների, որոնցից 161-ը ծրագրին մասնակցելու համար դիմում են ներկայացրել:
«Carolina Adoption Services» կազմակերպության հետ քննարկվել են որդեգրման բնագավառում իրականացվող աշխատանքները
Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Մարինե Յայլախանյանը և աշխատակիցները հանդիպել են ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից հավատարմագրված «Carolina Adoption Services» կազմակերպության տնօրեն Ֆիլիս Սթիվենսոնի և կազմակերպության ներկայացուցչների հետ:
ԲԸՏՄ-ն կասեցրել է «ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ»-ի ապօրինի ջրառը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Հանքավան համայնքում գործող «ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ» հյուրանոցային համալիրում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը ջրառն իրականացնում է բնական աղբյուրից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։