Հասարակություն
Անահիտ Ավանեսյանն ու ԱՀԿ ներկայացուցիչն անդրադարձել են թվային առողջապահության ոլորտին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ:
187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ. սեպտեմբերի 4-ի N 1673-Ա/2 հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և տեղերի ցանկը: Համաձայն հրամանի՝ 187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից:
Արմեն Գասպարյանը՝ առողջապահության փոխնախարար
ՀՀ վարչապետի որոշմամբ, Արմեն Գասպարյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ:
Դուբայից փորձել են մաքսանենգ ճանապարհով 655 գրամ ադամանդանման քարեր բերել Հայաստան
Դուբայ-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։
Իրանի ու Հայաստանի քաղաքացիներից երեք հոգով խաբեությամբ 90 մլն դրամից ավելի գումար են հափշտակել
Նշված երեք մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար: