Հասարակություն
Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ից:
Պատերազմի ժամանակ վնասված ավտոմեքենաների սեփականատերերը կփոխհատուցվեն
Կառավարության այսօրվա որոշմամբ, փոխհատուցում կստանան այն քաղաքացիները, որոնց ավտոմեքենաները վնասվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ծանոթացա Հոռոմ - Արթիկ - Ալագյազ ավտոճանապարհի 4,9 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին. վարչապետ
Արթիկում ունեցա չնախատեսված կանգառ, որտեղ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել էր Սպանդարյան փողոցը: Ավելի քան կես կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման համար հատկացվել է 124 մլն դրամ:
Լեռնապատի նախկին ղեկավարը համայնքապատկան հողամասը տարեկան 912 դրամով տրամադրել է ինքն իրեն
Լոռու մարզի Լեռնապատ համայնքի նախկին ղեկավար Վ.Ե.-ն, 2007-2012 թվականներին, ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում հեռահաղորդակցության օպերատորի կողմից բարձր վարձավճարով ալեհավաք կայան է տեղադրվելու և շահագործվելու, անցկացրել է վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ: Վ.Ե.-ն, իր կողմից գլխավորած մրցույթում, հաղթող է ճանաչել ինքն իրեն և 2007 թվականի սեպտեմբերի 25-ին, լիազորված անձանց միջոցով, ինքն իր հետ կնքել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 912 դրամ վարձավճարով:
Լանջիկ-Գյումրի 23 կմ հատվածի շինաշխատանքները լայն թափով ընթանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի 23 կմ հատվածի շինաշխատանքները լայն թափով ընթանում են: