Հասարակություն
Նանուշյանն ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է առողջության համապարփակ ապահովագրության գների հաշվարկման ձևաչափերը
Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ ԱՀԱ միջոցների արդյունավետ կառավարման գործում կարևոր է համագործակցությունը մասնագիտացված ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների հետ, ինչը կապահովի թափանցիկությունը և կբացառի կոռուպցիոն ռիսկերը:
Սանոսյանը կգործուղվի Հունիգարիա՝ քննարկելու ոլորտային համագործակցության հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կգործուղվի Հունգարիա։
Յոթ անձ ձերբակալվել է՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է՝ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ 2023թ. օգոստոսի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Դիլիջանի թունելն այսօր ևս փակ կլինի
Սեպտեմբերի 6-8-ը, ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է լինելու․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։
Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։