Հասարակություն
ՌԴ ՆԳՆ ղեկավարը Երևանում է
ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Ռուսաստանի և Հայաստանի ՆԳՆ-ների համատեղ կոլեգիայի նիստին։
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 118 դեպք
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 1 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փախստականների համար կեցավայրերը ամբողջ հանրապետության տարածքով են նախատեսվում
ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն անդրադարձել է բռնի տեղահանված հայերի՝ Հայաստան տեղափոխման աշխատանքներին։
Ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան է եկել 4850 բռնի տեղահանված
Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ:
Հրամանատարը կալանավորվել է՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել է, որ կոչումով լեյտենանտ զինծառայողը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատար, պատասխանատու լինելով վաշտի անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու նկատմամբ դրսևորել է ՀՀ ԶՈւ ներքին ծառայողական կանոնագրքի դրույթներին հակասող վարքագիծ: