Հասարակություն
Արմեն Աշոտյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի վաղը
Վերաքննիչ դատարանում ավարտվել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործի քննությունը։
Քերոբյանը կարևորել է զբոսաշրջային ավտոբուսների անվտանգային և միջազգային տեխնիկական չափանիշներին համապատասխանեցումը
Վահան Քերոբյանի խոսքով օրենքի նախագծի ընդունումը կնպաստի զբոսաշրջության ոլորտում ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը:
Մաքսային հսկողության գոտիներում կսահմանվեն վարքագծի պարտադիր կանոններ
Արթուր Մանուկյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը բխում է միջազգային փորձից. նման կարգավորումներ գործում են ԵԱՏՄ երկրներում, ինչպես նաև Վրաստանում:
Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակը և հասանելիությունը կբարձրանա
Նախագծով առաջարկվում է վավերացնել Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) 27-րդ համագումարի շրջանակում ընդունված «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը, որը կնպաստի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի նիստում այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` ներկայացնելով ««Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
«ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ամեն երրորդը երեխա է». Անդրեասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ՀՀ-ում դպրոցներ դիմելիս որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի: