Հասարակություն
Վերանայվել է դպրոցներում և արտադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժների աշխատաժամանակը
Կառավարության որոշմամբ, արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքի համար (անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքեր։ Վերոնշյալ փոփոխությունները միտված են ուսուցիչների բեռնվածության թեթևացմանը և կհանգեցնի նաև ֆինանսական վիճակի բարելավման:
ՄԻԵԴ-ը հօգուտ ՀՀ-ի 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել
Մասնավորապես, Գուրբանովն ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր դիմումատուի որդու (Ադրբեջանական զինված ուժերի հատուկ ստորաբաժանման զինծառայող) դիակը ՀՀ կողմից Ադրբեջանին վերադարձնելու ենթադրյալ ձգձգումներին ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ ՀՀ կողմից թույլ չի տրվել կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 14-րդ (խտրականության արգելք) հոդվածների խախտում, իսկ 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածի ներքո ներկայացված դիմումատուի պահանջը ՄԻԵԴ-ը ճանաչել է անընդունելի:
ԼՂ-ից բռնի տեղահանված 6104 երեխա արդեն իսկ հաճախում է դպրոց
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ, ինչպես նաև Կառավարության աջակցության ծրագրերի ընթացքը:
ՄԻՊ-ն ընդունել է Ժնևում ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավարին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումներ ունենալ միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։
«Դուք միայն մանկավարժությամբ չեք սահմանափակվում, այլև կերտում եք մեր ապագայի հենասյուները». Տիգրան Ավինյան
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսուցչի միջազգային օրվա առթիվ՝ երախտագիտություն հայտնելով մեծարժեք աշխատանքի և առաքելության համար: