Հասարակություն
Հայաստան է ժամանել Կիպրոսի քաղաքային որոնողափրկարարական թիմը
Օդային ճանապարհով Հայաստան է ժամանել Կիպրոսի քաղաքային որոնողափրկարարական թիմը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փոխվարչապետը քննարկում է ունեցել Կավիտա Բելանիի հետ
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Փլուզում՝ Լճաշեն գյուղում, բնակիչը մնացել է փլատակներում
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Բնակարանային գողության է գնացել զինվորական համազգեստով. դեպքը բացահայտվել է
Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան գյուղի մի բնակչի տնից անհայտ անձը գողություն է արել: Ահազանգը փոխանցվեց ոստիկանության Թալինի բաժին:
ԼՂ-ից բռնի տեղահանվածների ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել
Նրա խոսքով, 14 ծնունդ գրանցվել է Երևանում, 24-ը՝ մարզերում։